Թուրքիայում արգելված է ապրել
Դեկտեմբեր 4, 2009թ. 21:11
Թուրքիայում, պարզվում է, մարդիկ պարտավոր են ապրել մինչև մի որոշակի տարիքի հասնելը։ Դրանից հետո այդ երկրում ապրողները պետք է մեռնեն…
Թուրքիայի իշխանությունները 135-ամյա թրքուհուն չեն վճարել իրեն հասանելիք թոշակը՝ պատճառաբանելով, որ մարդն այդքան շատ չի ապրում։ Այսինքն՝ նրա ապրելու լիմիթն իրենց մոտ սպառված է, դրանից հետո՜ եթե այնուամենայնիվ դեռ կենդանի է, «թոշակը կտրելով»նպաստավոր պայմաններ են ստեղծում մեռնելու համար։
Փաստորեն այս երկրում ի թիվս այլ արգելքների, արգելվում է նաև ապրելը։
ArmAr.am












