Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Օբամայի նամակը ամերիկահայերին

Դեկտեմբեր 4, 2009թ. 14:55

obama_win_253060767Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների  խորհորդը,  Հայկական ընդհանուր բարեգործական միությունն ու Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի թեմերը սեպտեմբերի 9-ին Օբամային նամակ էին հղել, որում նշել էին, թե Վաշինգտոնը պետք է Անկարային ստիպի հրաժարվել այդ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորելու փորձերից: Հայ համայնքի ներկայացուցիչները Օբամային նաեւ կոչ էին արել հարգել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Եվ ահա, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների (ԱՀՀ) խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին ուղղված պատասխան նամակում  գրում է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»:

Միացյալ Նահանգների նախագահը «պատմական» է որակել Հայաստանի եւ Թուրքիայի՝ հարաբերությունները կարգավորելուն միտված երկխոսությունը և հավելել. «Առաջիկա ամիսներին մենք շարունակելու ենք եռանդուն կերպով աջակցել հարաբերությունների կարգավորման ջանքերին»:

Նկատենք, որ հիշյալ նամակում Օբաման կրկին խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործել, և սահմանափակվել է` «20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը» ձևակերպմամբ: Սրանով հանդերձ, թերևս, հայ համայնքի վրդովմունքը չհարուցելու նպատակով , ընդգծել, որ` անցյալում իր արտահայտած կարծիքները մնում են ուժի մեջ: Իսկ ոչ վաղ անցյալում Օբաման իրերը կոչել է իր անվամբ ոչ թե 20-րդ դարի մեծագույն ողբերգություն, այլ Ցեղասպանություն

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն