Նազիկ Ավդալյան. «Ես ուրախ ու հպարտ եմ, որ կարողացա երջանկություն պարգևել մեր ժողովրդին»
«Ես ուրախ ու հպարտ եմ, որ կարողացա բարձրացնել ծանրաձողն ու երջանկություն պարգևել մեր ժողովրդին»,-այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հայ ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, ով անցած շաբաթ հարավկորեական Գոյանգ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Համեստ հայուհին, որ` իր խոսքերով, արդեն հոգնել է իր անձի նկատմամբ մեծ ուշադրությունից, հաջորդ շաբաթվանից սկսելու է մարզումները։
Նազիկն անկեղծացավ, թե ծանրամարտով լրջորեն զբաղվել է ընդամենը վերջին 4 տարիներին. «Մինչ այդ, տասը տարի զբաղվել եմ ակրոբատիկայով։ Խոստովանում եմ, որ այդ պարապմունքներն ինձ լրջորեն օգնեցին, և ես որոշեցի զբաղվել ծանրամարտով»,-նշեց Ավդալյանը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Նազիկ Ավդալյանը 5մլն դրամ պարգև կստանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից։ « Նազիկին մեկ այլ անակնկալ էլ է սպասվում Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի՝ Գագիկ Ծառուկյանի կողմից», տեղեկացրել է նա։
ArmAr.am












