Գլխավոր » Լրահոս

Վրաստանում «կդատեն» Սահակաշվիլիին

Դեկտեմբեր 5, 2009թ. 09:00

sahakashviliՎրացական «Ժողովուրդը դատում է իշխանություններին» հեռուստահաղորդաշարի շրջանակներում «մեղադրյալի աթոռին» է հայտնվելու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ինչպես հայտնում է «Գռուզիյա օնլայն»-ը, նախագծի հեղինակները դիմել են իշխանություններին` իրենց  դատապաշտպան տրամադրելու համար, բացասական պատասխանի դեպքում դատապաշտպանի ընտրությունը կկատարվի մրցութային տարբերակով:

«Դատական խորհրդի» անդամների դերում հանդես կգան քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն ու հասարակական գործիչները:

Հաղորդաշարը եթեր կհեռարձակվի Վրաստանում իր ընդդիմական ուղղվածությամբ հայտնի «Մաեստրո»  հեռուստաալիքով:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն