Գլխավոր » Լրահոս

Պուտինյան օրացույցով Ռուսաստանում արդեն Նոր տարի է

Դեկտեմբեր 5, 2009թ. 11:25

PutinՌուսների համար արդեն որերորդ տարին է, ինչ «պուտինյան օրացույցի» համաձայն ամանորը գալիս է սովորականից  մեկ ամիս շուտ:

Ռուս  ժողովրդի համար երկրի նախկին առաջնորդն, ըստ  «Սվոբոդա նյուզ» պարբերականի, եթերում ամեն տարի ամանորից մեկ ամիս առաջ հանդես է գալիս ուղերձով` որպես ձմեռ պապիկ  «իրականացնելով» իր ժողովրդի ցանկություններն ու երազանքները: Հոգ չէ, որ հաճախ այդ նվերներն, ինչպես գրում է պարբերականը,  լինում են հույսերի ու ներքին քաղաքականության, երկրի բարգավաճման մասին գեղեցիկ ամանորյա հեքիաթների տեսքով:

Բարի ձմեռ պապիկին դիմած ցանկացած քաղաքացի, համենայն դեպս, մինչ օրս երբեք դժգոհ չի մնացել. պապիկի պարկում բոլորի համար եթե նվերներ էլ չգտնվեն, գեղեցիկ բացատրություններ ու խոստումներ հաստատ կգտնվեն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն