Գլխավոր » Լրահոս

Մեդվեդևը խաղում է Վ. Պուտինի օրենքներով

Դեկտեմբեր 5, 2009թ. 12:55

Pution-medvedevՎերջին ժամանակներում ամերիկացի վերլուծաբանների ուշադրությունը գրավել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից հաճախակի դարձած  ակնարկները` կրկին նախագահ դառնալու վերաբերյալ:

«Նյու Յորք Թայմզ» պարբերականը նման նկրտումներն անսպասելի չի համարում, իսկ ահա այն, որ աշխարհի առաջատար երկրի նախկին առաջնորդը փորձում է կրկին իշխանության գալ ընտրական համակարգում կատարվող բացահայտ մանիպուլյացիաների շնորհիվ, «արդեն իսկական սենսացիա է»:

«Ֆայնեշնլ թայմզ» պարբերականի նախկին թղթակից Դեվիդ Սաթթերը գրում է. «Ինձ մոտ միշտ այնպիսի տպավորություն է  եղել, որ Մեդվեդևը նախագահ դարձավ միայն կոծկելու համար Պուտինի` ցմահ նախագահ դառնալու նկրտումները»:

ՌԴ նախկին նախագահի նման ձգտումներն, ըստ նրա, այժմ «առավել քան բացահայտ են»: Իսկ Մեդվեդևի վերջին ժամանակների այն հայտարարությունը, թե ինքը հաջորդ ընտրություններին իր թեկնածությունն անպայման առաջադրելու է, առաջին հայացքից նրա և Պուտինի միջև շահերի բախման տպավորություն է ստեղծում, բայց դա, ըստ պարբերականի թղթակցի, միայն առաջին հայացքից է այդպես. «Նման խաղերը նախկին և ներկայիս նախագահների կողմից ընդամենը շղարշ է` իրականությունը կոծկելու համար» :

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն