Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանում մյունխենյան հանդիպման արդյունքները դրական են գնահատում

Դեկտեմբեր 5, 2009թ. 10:15

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջպետական կապերի բաժնի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը հայտարել է, թե «Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում նկատվում է դրական շարժ և աշխուժություն, մենք Ադրբեջանի և Հայաստանի  ղեկավարների միջև մյունխենյան հանդիպումը դրական ենք գնահատում»: Նա նկատել է, թե այդ բանակցությունները պետք է շարունակել նաև 2010-ին, քանի որ այն անհրաժեշտ են  բոլոր երկրներին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջպետական կապերի բաժնի ներկայացուցիչը ընդգծել է, որ Մյունխենյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը ցուցադրել է սկզբունքային դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և կարողացել է գերտերությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սևեռել խնդրի լուծման անհրաժեշտության և արդիականության վրա:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն