Գլխավոր » Լրահոս

Ամերիկյան «Կոբրայի ցասումն» սկսվել է Աֆղանստանում

Դեկտեմբեր 5, 2009թ. 14:18

CobraԱմերիկյան ծովային հետևակազորը աֆղանական բանակի օգնությամբ նախաձեռնել է Գելմենդ աֆղանական նահանգի հյուսիսային շրջաններում «Կոբրայի ցասումը» ռազմական գործողությունը։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:

Ռազմական գործողության թիրախը, որին մասնակցել է մոտ հազար ծովային հետևակ, եղել է թալիբների հաղորդակցությունը խախտելը և նրանց թիկունքային օժանդակությունից զրկելը։

Նշենք, որ սա ամերիկյան զորամիավորումների առաջին նման գործողությունն է Աֆղանստանում այն օրվանից, ինչ Բարաք Օբաման հրապարակավ հայտնեց նոր ռազմավարության մասին։

Երեքշաբթի օրը Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր Աֆղանստան լրացուցիչ 30 հազար ամերիկյան զորամիավորում ուղարկելու մասին:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նաև օգնություն էր խնդրել Թուրքիայից` ցանկություն հայտնելով, որ Թուրքիան Աֆղանստանում մեծացնի իր ռազմական զինուժի թվաքանակը և մասնակցություն ունենա ահաբեկչության դեմ պայքարում: Նշենք, որ ներկա պահին Աֆղանստանում 800 թուրք զինծառայող կա, որոնք, ընդհանրապես, չեն մասնակցում գործողություններին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն