Գլխավոր » Լրահոս

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Դեկտեմբեր 5, 2009թ. 13:30

Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին (ISAF) ներդրում կատարող երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Դա առաջին նմանատիպ հանդիպումն էր, որին Հայաստանը ներկայացված էր:

Հանդիպումը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Մասնակցում էին ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինտոնը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՖղանստանի եւ այդ ձեւաչափում ներգրավված այլ երկրների արտգործնախարարները:

Մոտ չորս տասնյակ ելույթ ունեցողներն իրենց միանշանակ աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված նոր ռազմավարությանը, վերահաստատել Աֆղանստանում ներգրավման շարունակման կարեւորությունը, ստանձնել լրացուցիչ զորախմբեր տրամադրելու հանձնառություններ:

Հայաստանի արտգործանախարար Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերային համագործակցությանը՝ ընդգծելով խաղաղապահության ոլորտում փոխգործակցությունը եւ գործողություններին մասնակցությունը: Նա նշել է, որ միջազգային անվտանգությանը եւ կայունությանը ներդրում կատարելու հստակ մտադրությամբ Հայաստանը որոշում է կայացրել զորախումբ տեղակայել Աֆղանստանում: Հայ զինվորականների մեկնումը Աֆղանստան նախատեսված է 2010թ. առաջին ամիսներին: Այս առնչությամբ Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը համակողմանի աջակցության համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն