Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Արժանի գնահատանք խիզախ զինվորին

Դեկտեմբեր 5, 2009թ. 15:47

khizakh-arark-2009-12-05-aԵրբեմն ծառայության և հատկապես մարտական հերթապահության  ժամանակ զինվորը հայտնվում է  այնպիսի արտակարգ իրավիճակում, որ հարկ է լինում արագ կողմնորոշվել, կամք և խիզախություն ցուցաբերել: Թեև Հայկ Հակոբյանը շուրջ 15 օր առաջ ավարտել է ժամկետային զինծառայությունը, բայց մինչ զորացրվելը՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, ականապատված դաշտից դուրս է բերել ականի պայթյունի հետևանքով զոհված իր հրամանատարին: Եվ ահա բարձր գնահատելով նախկին զինծառայողի արարքը` դեկտեմբերի 5-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայկ Հակոբյանին պարգևատրեց «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով: Ի դեպ, Հայկ Հակոբյանը ցանկություն է հայտնել որպես պայմանագրային զինծառայող համալրել ազգային բանակի շարքերը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն