Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Ռազմատենչություն` Ալիևին հաճոյանալու համար

Դեկտեմբեր 5, 2009թ. 16:51

azrboitsia-150x150Արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հոխորտանքներին հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս.Աբիևի նույնաբովանդակ  հայտարարությունը, թե  «ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր հողերն ազատագրելու այլ ճանապարհ չի մնում` բացի պատերազմից»:

Եվ ահա, երկրի բարձրաստիճան ղեկավարությանը հաճոյանալու համար, վերջիններիս  ռազմատենչ բարբաջանքներին արագ   արձագանքեցին    մի քանի իշխանական գործիչներ:

Նրանցից ոմանք, օրինակ, հակահարված տալով ռուս քաղաքագետի այն դիտարկմանը, թե հնարավոր պատերազմի հետևանքով շարքից դուրս կգան Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը և ԲաքուԹբիլիսիՋեյհան նավթամուղը, ադրբեջանցիները  սպառնացին, թե իրենք էլ կոչնչացնեն Հայաստանի ռազմավարական օբյեկտները:

Ռազմատենչ հոխորտանքների էստաֆետն  իրենց ուսերին վերցրեցի նաև  Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները: Իշխող կուսակցության ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովն, օրինակ, երկրի նախագահի փուչ խոսքերից ոգևորված խորհրդարանում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի` Մյունխենյան հանդիպումից առաջ արած հայտարարությունից հետո երկրում «բոլոր մակարդակներում սկսվել են Ղարաբաղյան հակամարտության հնարավոր ուժային լուծման նախապատրաստական աշխատանքներ: Այժմ երկրի ամբողջ քաղաքական, տնտեսական ու ռազմական ներուժը ուղղված է դրան: Այդ նպատակով ակտիվացել է աշխատանքը ԶՈՒ անձնակազմի հետ, շարունակվում է բանակի նյութատեխնիկական բազայի ամրապնդումը»,– ասել է Ս.Նովրուզովը:

Համանման հայտարարություն հնչեցրեց և պատգամավոր Զ.Օրուջը:

Սակայն, չենք կարող չարձանագրել, որ  ալիևյան այս հոխորտանքներին հակադրվեցին ադրբեջանցի այլ վերլուծաբաններ: Օրինակ,  «Զերկալո»-ի վերլուծաբանը գրեց, թե նախքան ԼՂՀ և Հայաստանի դեմ պատերազմ սկսելը Ադրբեջանն ի վիճակի պետք է լինի չեզոքացնել միջազգային հանրության հնարավոր բացասական արձագանքը: Ըստ վերլուծաբանի, եթե Ադրբեջանը չգնա այդ քայլին,   ապա նույնիսկ մի քանի շրջան գրավելը Ադրբեջանի համար կվերածվի պյուռոսյան հաղթանակի:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն էլ այս կերպ հակադարձեց պաշտպանության նախարար Ս.Աբիևի հայտարարությանը. «Տարածաշրջանում ռազմական գործողություններ չեն սպասվում: Ադրբեջանի պաշտպանության նախարարը 15 տարվա ընթացքում հարյուրավոր այդպիսի հայտարարություններ է արել: Բանն այն է, որ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը կռվելու ցանկություն չունեն»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն