Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրք-քրդական հարաբերությունները կրկին լարվել են

Դեկտեմբեր 5, 2009թ. 16:56

362986Մեկ շաբաթ շարունակվող քուրդ ցուցարարների ու թուրք ոստիկանների փողոցային բախումներն արդեն վերածվել են զինված ընդհարման: Երեկ երեկոյան Թուրքիայի Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում տեղի ունեցած բախման հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր, ևս մեկը վիրավորվել է:

Հիշեցնենք, որ «Քրդական աշխատավորական կուսակցությունը» 25 տարուց ի վեր պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարության հաստատմոն ուղղությամբ։ Այս տարիների պայքարի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, 40 000 մարդ է սպանվել:

Այս անգամ քուրդ ցուցարարներըը պայքարում են ընդդեմ Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի բանտային պայմանների։

Բացի այդ, հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 8-ին Թուրքիայի սահմանադրական դատարանը մեկ անգամ էլ քննարկելու է «Ժողովրդավարական հասարակություն» քրդական գլխավոր կուսակցության գործունեությունը արգելելու հարցը։ Կուսակցությունը, որ 21 տեղ է զբաղեցնում Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում, այսօր մեղադրվում է «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապեր ունենալու մեջ։

Ի դեպ, նկատենք, որ թուրք-քրդական հակամարտությունը առավել սրվեց այն պահին, երբ երկրի կառավարությունը ծրագրում է անցկացնել բարեփոխումներ, որոնք կընդլայնեն երկրի քուրդ փոքրամասնության իրավունքները։ Ավելին, այս ամենը առիթ հանդիսացավ, որ թուրքական ընդդիմադիր կուսակցությունները, ովքեր դեմ են իշխանությունների հայտարարած քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը, ևս մեկ անգամ մեղադրեն իշխանություններին՝ սխալ քաղաքականության մեջ։

Ըստ արևմտյան վերլուծաբանների, դա որոշ քաղաքական ուժերի խաղն է ուղղված` Թուրքիայի կառավարության ժողովրդավարական բարեփոխումները իրականցնելու փորձերը կանխելուն:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն