Էրդողանը մեկնել է ԱՄՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերով մեկնել է Վաշինգտոն:
Օդանավակայանում` լրագրողներին տված ճեպազրույցում նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 7-ին հանդիպելու է Բարաք Օբամայի հետ և որ ԱՄՆ-ի նախագահի հետ պատրաստվում են քննարկել տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ: Առավել ստույգ` անդրադառնալու են Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում, և Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի, համաշախարհային տնտեսական ճգնաժամի, կլիմայական փոփոխությունների խնդիրներին:
Սպասվում է, որ Սպիտակ տանը Էրդողանը հդարձյալ կվերահաստատի, թե իրենք չեն պատրաստվում զորք ուղարկել Աֆղանստան, բացի այդ կանդրադառնա հայ-թուրքական հարբերությունների բարելավման ուղղությամբ ընթացող գործընթացին և կխնդրի արագացնել ղարաբաղյան հիմնախդրի լուծումը:
Թուրքիայի վաչապետը Վաշինգտոնում պատրաստվում է հանդիպել նաև մի շարք կոնգրեսականների հետ և բանավեճեր անցկացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող օրինագծերի շուրջ:
Ըստ թուրք վերլուծաբանների` այս այցի ընթացքում ԱՄն-ն փորձելու է պարզել Թուրքիայի դիրքորոշումը տարածաշրջանի մի շարք խնդիրներում:
Չնայած Թուրքիան այսօր հայացքն ուղղում է դեպի Արևելք, սակայն հասկանալի է, որ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համագործակցությունը կշարունակվի: Պաշտոնական Անկարան վստահ է, որ ԱՄՆ-ն Իրաքից դուրս գալուց հետո կցանկանա տարածաշրջանում խաղաղարար դերակատարումը վերապահել Թուրքիային, որպես իր դաշնակցի: Ինչից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ չի ցանկանա բարդացնել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Քրիստինե Մելքոնյան












