Արազ Ազիմով.«Աթենքում չի ստորագրվել որևէ համատեղ փաստաթուղթ»
Այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը լրագրողներին ասել է, թե Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չի ստորագրվել որեւէ համատեղ փաստաթուղթ եւ չի արվել համատեղ քաղաքական հայտարարություն, քանի որ դա նախագահների իրավասությունն է: Նրա խոսքով, ԱԳ նախարարների մակարդակով ընդամենը պատրաստվում է նախագահների առաջիկա հանդիպումը, որտեղ էլ քննարկվում են հիմնական սկզբունքները:
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է նաեւ, թե Մինսկի խմբի համանախագահները մշակում են Ղարաբաղի կարգավորման նոր առաջարկներ, որոնք կներկայացնեն տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի ժամանակ:
Նա ավելացրել է, թե Ադրբեջանը մասնակցում է բանակցությանն ակնկալիքով, որ դա արդյունք կունենա: Ազիմովը կրկնել է Ալիևի այն միտքը, թե հակառակ պարագայում Ադրբեջանը մտադիր չէ ժամանակ սպանել բանակցային սեղանի շուրջ:
ArmAr.am












