Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Թուրք պատմաբան. « Դիարբեքիրի թուրք ընտանիքների մեծ մասը հարստացել է Հայոց Ցեղասպանության տարիներին»

Դեկտեմբեր 7, 2009թ. 12:46

diarbekirՎերջերս թուրք պատմաբաններից մեկը` Դիարբեքիրում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքի թուրք ընտանիքներից մեկն իր հսկայական նյութական կարողությունը կուտակել է Հայոց Ցեղասպանության տարիներին` հայ հարուստների թողած հարստությունը յուրացնելու ճանապարհով: Սակայն սա ոչ թե մեկ` բացառիկ օրինակ է, այլ պարզվել է, որ այն համատարած բնույթ է կրում: Թուրք պատմաբանը բացահայտել է, որ այդ տարածքի թուրք ընտանիքների մեծ մասը հարստացել է Ցեղասպանության տարիներին` հայերի ունեցվածքը թալանելով:

Այս երևույթը հայտնաբերած թուրք պատմաբանն ասել է` եթե Թուրքիան հայտարարի, որ ճանաչում և ընդունում է  այդ փաստերի իսկությունը, ապա իր այդ քայլով Հայաստանին ու աշխարհին  թույլ  կտան  հավատալ, որ Թուրքիան`  Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտումներում անկեղծ է:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն