Խորհրդարան կգան երկու նոր պատգամավոր
Դեկտեմբեր 7, 2009թ. 12:00
Դեկտեմբերի 6-ին Երեւանի Մալաթիա Սեբաստիայի 8-րդ եւ Հրազդան քաղաքի թիվ 25 ընտրատարածքներում տեղի են ունեցել Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ մեծամասնական ընտրություններ:
Նախնական տվյալների համաձայն, Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում միակ թեկնածուն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող Մխիթար Հարությունյանը հավաքել է 13 հազար 493 կողմ եւ 384 դեմ ձայներ: Իսկ թիվ 8 տարածքում գրանցված միակ անկուսակցական թեկնածու 38-ամյա Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 8382 ընտրող, դեմ` 132-ը:
Հիշեցնենք, որ 8-րդ ընտրատարածքի պատգամավորը Հակոբ Հակոբյանն էր, իսկ 25 ընտրատարածքի, Սասուն Միքայելյանը, երկուսի պատգամավարական լիազորությունները դադարեցվել են մարտի 1-ի իրադարձությունների գործով դատապարտվելու պատճառով:
Armar.am












