«Բանակի, ռազմական հզորությունների հետ կապված հարցերում Ադրբեջանը հոգեբանական լուրջ խնդիրներ ունի»
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանի դիտարկմամբ՝ բանակի, ռազմական հզորությունների հետ կապված հարցերում Ադրբեջանը, հոգեբանական առումով, լուրջ խնդիրներ ունի։ Եվ սեփական համակարգերում ունեցած այդ բացերը քողարկելու ճանապարհին ադրբեջանական քարոզչամիջոցները լայնածավալ աշխատանք են կատարում։
Ըստ Ա. Սաղաթելյանի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու մասին հայտարարություններն ավելի շատ ուղղված են իրենց երկրի ներսում եղած բարոյա-հոգեբանական վիճակը բարելավելուն, քան մեր հանդեպ որևէ ոտնձգություն կատարելուն։ «Այդ հայտարարությունները չի կարելի լուրջ ընկալել, որովհետև արդեն քանի տարի, բանակցային ամեն գործընթացից առաջ, Ադրբեջանի նախագահը, գլխավոր շտաբի հրաանատարը կամ պաշտպանության նախարարը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով։ Եթե այդ ամենը լուրջ լիներ, եթե դրա հնարավորությունները ադրբեջանցիները ունենային, ապա վաղուց արդեն խոսքը գործի կվերածեին»,- նշեց Ա Սաղաթելյանը։
Արման Սաղաթելյանի կարծիքով այդ բոլոր հայտարարությունները հիմնականում արվում են սեփական հանրությանը երկրի ներսում եղած խնդիրներից շեղելու համար։ Իսկ այդ խնդիրները բազմաթիվ են։ Ադրբեջանի բնակչության զգալի մասը շատ վատ պայմաններում է ապրում. սոցիալական բևեռացում այս երկրում օր-օրի ավելանում է։ Շատ լուրջ խնդիր է մնում այն, որ մինչև օրս նրանք չեն կարողանում հասկանալ, թե ո՞վ են իրենք։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանություններն ինչ-Արման որ կերպ դեռևս պետք է արդարացնեն իրենց կրած պարտությունը։
Այսինքն՝ ուժերի գերագույն լարումով, այդ ճանապարհին օգտագործելով հնարավոր ամեն միջոց, Ադրբեջանն ամեն ինչ անում է վարագուրելու համար այն բոլոր խնդիրները, որոնք գրեթե անհնար է լուծել։
ArmAr.am












