Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին
Դեկտեմբեր 7, 2009թ. 15:00
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել 1988 թվականի երկրաշարժից տուժած շրջաններ` հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին: Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցում վարչապետը և նրան ուղեկցող անձինք մասնակցել են երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցված պատարագին, ապա ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանին:
Վանաձորում Տ.Սարգսյանն այցելել Սբ. Աստվածածին եկեղեցի։ Առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարի առջև այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը։
Arm.Ar.am












