Համաճարակի մասին դեռ ոչ մի խոսք չկա. նախարարությունում քննարկումները շարունակվում են
Չնայած, որ Հայաստանում H1N1-ով հիվանդների թիվն աճել է` հասնելով 35-ի, բայց համաճարակի մասին դեռ ոչ մի խոսք չկա:
Ինչպես ArmAr.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, իրավիճակի վերաբերյալ քննարկումները դեռ կշարունակվեն, իսկ դպրոցների ու մանկապարտեզների փակման մասին դեռ ոչ մի որոշում չի կայացվել:Այդ հաստատություններում ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, ինչից էլ հիմնականում կախված կլինի վերջնական որոշումը: «Այժմ զուգահեռաբար իրականացվում են նաև վարակի կանխարգելմանը միտված միջոցառումներ, բանակցություններ են վարվում H1N1-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստացել է, որ հունվարի վերջին պատվաստանյութն արդեն կբերվի Հայաստան, և նախապես մշակված պլանի համաձայն մարդիկ կպատվաստվեն»,-նշում է Շուշան Հունանյանը և հաստատում, որ Հայաստանում H1N1-ից ոչ ոք չի մահացել, իսկ արձանագրված 3 մահվան դեպքն էլ եղել է սեզոնային գրիպի հետևանքո, այնպես որ հասարակության մեջ առաջացած մտահոգություններն ու վախերն ավելորդ են:
ArmAr.am












