Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Նախագահը կատարեց իր նախընտրական հերթական խոստումը

Դեկտեմբեր 7, 2009թ. 16:15

MAR_5296 (3)Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի` հարգանքի տուրք մատուցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է  դրել  «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշահամալիրում, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան  կարգին:

Հանրապետության Նախագահն այնուհետեւ այցելել է Ախուրյան համայնքում կառուցվող շաքարի գործարան: Սերժ Սարգսյանը ծանոթացել է  գործարանի շինարարական աշխատանքի ընթացքին եւ  շաքարի ճակնդեղի մշակության նախապատրաստական  միջոցառումներին:

Շաքարի գործարանի շինարարությունը սկսվել է 2006թ. ամռանը, մինչ օրս կատարվել է շուրջ  92 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Շինարարական աշխատանքը ծրագրվում է ավարտել մինչեւ 2010թ. ապրիլ, իսկ շաքարավազի թողարկումը` սկսել մայիսի կեսին: Ձեռնարկության աշխատանքի տեխնոլոգիան շուրջօրյա է եւ նախատեսված  է վերամշակել ինչպես ներկրվող կիսաֆաբրիկատ հումքն, այնպես էլ տեղում աճեցված ճակնդեղը:

Հանրապետությունում շաքարի արտադրությունը վերականգնելու եւ շաքարի ճակնդեղ մշակելու գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունը 2008թ. հունիսին  հաստատել է «ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը»:  Գյուղատնտեսության նախարարությունը  Շիրակի եւ Լոռու մարզպետարանների  հետ միասին աշխատանք է իրականացնում 2010թ. այս մարզերում  շաքարի ճակնդեղի մշակությունը վերականգնելու ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը եղել է նաեւ Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում եւ մասնակցել Անիի, Արթիկի, Աշոցքի եւ Ամասիայի թվով 21 համայնքների գազիֆիկացման ծրագրի ավարտի ու գազամատակարարման մեկնարկի արարողությանը, որը ազդարարվել է գազի խորհրդանշական այրումով: Այս տարածքների գազիֆիկացումը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական խոստումներից է եւ իրականացվել է«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի կողմից:

Ծրագրով Շիրակի մարզում 2009թ. վերականգնվել կամ կառուցվել են մարզի 25 համայնքների բնական գազի մատակարարման համակարգերը: 25 համայնքներից 21-ում շինարարական աշխատանքն արդեն ավարտվել է, իսկ 4 -ում` կավարտվեն մինչեւ տարեվերջ: Իրականացված աշխատանքի շնորհիվ  գազիֆիկացված 25 համայնքների շահառուների թիվը կկազմի ավելի քան 21 հազար մարդ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն