Հայ-թուրքական արձանագրությունները ՍԴ-ում դեռ ուսումնասիրվում են
Դեկտեմբեր 7, 2009թ. 16:40
Սահմանադրական դատարանից ArmAr.am-ին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ու ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՍԴ ներկայացված հայ-թուրքական արձանագրություններն այս պահին գտնվում են ուսումնասիրման փուլում, որով զբաղվում է Սահմանադրական դատարանի անդամ, դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը:
Ուսումնասիրությունից հետո, նույն աղբյուրի տեղեկացմամբ, արձանագրությունները կներկայացվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այնուհետև նախագահը կնշանակի աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ կորոշվի քննության օրը:
Տվյալ պահին, ըստ ՍԴ մամուլի քարտուղարի, տեղեկություններն այսքանն են:
Հիշեցնենք, որ աշխատանքային նիստը կգումարվի արդեն առաջիկա 10 օրվա ընթացքում:
ArmAr.am












