Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանում պաթոլոգիկ վախ կա ճշմարտության նկատմամբ

Դեկտեմբեր 7, 2009թ. 17:16

imagesԱդրբեջանում կազմել են հակաադրբեջանական տեղեկատվություն տարածող (ավելի ճիշտ, ադրբեջանական կեղտոտ քարոզչությանը հակասող) լրատվամիջոցների ցանկը: Ցանկը գլխավորում է «Եվրանյուզ» (Արցախի վերաբերյալ ռեպորտաժի համար) և ռուսաստանյան «Ռեն թիվի»  հեռուստաընկերությունները («Արյունոտ ապահարզան» շարքի ռեպորտաժի համար): Նման հեռուստաընկերությունների շարքին է  դասվել նաև ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը` օրերս  նկարահանված ֆիլմում Շուշիի մասին ճշմարիտ տեղեկություններ հրապարակելու համար:

Ադրբեջանի Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի ղեկավար Նուշիրեվան Մագերամլիի խոսքերով, ինչպես հաղորդում է «Բակիլլար» պարբերականը,  հնարավոր է միջոցներ ձեռնարկվեն «հակաադրբեջանական» տեղեկատվություն հրապարակող լրատվամիջոցների նկատմամբ: Ադրբեջանական հանրույթը տարբեր լրատվամիջոցներով կոչ է անում բոյկոտել «հակաադրբեջանական» ԶԼՄ-ների նմանօրինակ գործունեությունն ու բողոք-նամակներ հղել դրանց խմբագրություններին:euronews-150x150

Քանի որ ադրբեջանական հիստերիան ու լրատվամիջոցների նկատմամբ նրանց կողմից իրականացված բողքն իր արդյունքները դեռ չի տվել, հիշյալ հեռուստաընկերություններն Ադրբեջանում հնարավոր է,  պարզապես,  արգելափակվեն,  ու դրանով, ըստ Նուշիրեվան Մագերամլիի, «հարցը կլուծվի», ադրբեջանցին այլևս չի տեսնի ու չի լսի ադրբեջանական քարոզչությանը  հակասող ոչ մի խոսք:

Նման երևույթներից վաղ միջնադարի հետամնացության հոտն է գալիս, երբ տեղեկացված մարդկանց ուղղակի ինկվիզիցիայի էին ենթարկում` այրելով նրանց խարույկի վրա:

Տեղեկատվության նկատմամբ նման  բռնարարքները մեր հարևան երկրում նորություն չեն, իսկ ճշմարտության նկատմամբ այս պաթոլոգիկ վախն այդ ճշմարտության դեմ մեղանչած Ադրբեջանի պես երկրների համար, ինչ խոսք, շատ նորմալ երևույթ է:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն