Վարչապետը ցավակցել է Ռուսաստանի վարչապետին եւ ռուս ժողովրդին
Դեկտեմբերի 5-ին, ժամը 00.30-ի սահմաններում Պերմի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհի արդյունքում զոհվել էին հարյուրից ավել, մարմնական վնասվածքներ ստացել 130 հոգի: Տուժածների թվում նշվում էր նաեւ ազգությամբ հայ, 1974թ Էդուարդ Ղազարյանի անունը:
Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ իր ցավակցությունը հայտնելով
Ռուսաստանի Պերմ քաղաքում կատարված ողբերգության կապակցությամբ: «Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում դեկտեմբերի 5-ին Պերմում կատարված ողբերգության կապակցությամբ: Ռուս ժողովրդի հետ միասին սգում ենք ավելի քան հարյուր մարդու ողբերգական մահը: Խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները, մխիթարանքի եւ սրտակցության խոսքերը սգակիր ընտանիքներին»,- ասված է Սարգսյանի հեռագրում:
ArmAr.am












