Գլխավոր » Տնտեսություն

Իտալիայի դեսպան. «Մենք ունենք պատմական և մշակութային նմանություններ»

Դեկտեմբեր 7, 2009թ. 17:56

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Հանդիպման նպատակն էր հայ-իտալական համագործակցության ընդլայնման շրջանակում նախանշել հաջորդ տարվա ծրագրերը:

Նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով հայ-իտալական հարմագործակցությունը կրթամշակութային բնագավառում, նշեց. «ՀՀ կառավարությանը հաջողվել է տնտեսական ճգնաժամի պայմաններում պահպանել կրթական հիմնական ծրագրերի ֆինանսավորումը և մենք հուսով ենք, որ մեր գործընկերների աջակցությամբ կկարողանանք նաև իրականացնել այլ ծրագրեր: Հուսով եմ, որ հաջորդ տարի մեր երկրների միջև համագործակցությունն ավելի ընդգծված կրթական եզրեր կունենա»,- նշեց նախարարը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշեց. «Հայիտալական համագործակցությունը յուրահատուկ է: Մենք ունենք պատմական և մշակութային նմանություններ, որոնք միավորում են մեզ և հնարավորություն տալիս համագործակցությունն ընդլայնել ոչ միայն կրթության և մշակույթի, այլև տնտեսության ոլորտներում: Մեր հարաբերությունները էթիկական և պատմական պարտքի շրջանակում են»,- ընդգծեց դեսպանը:
Նախարարը և դեսպանը քննարկեցին Երևանի և Գյումրու մեկական հանրակրթական դպրոցում որպես երրորդ օտար լեզու իտալերենի ուսուցման փորձնական ծրագիր իրականցնելու հետ կապված խնդիրները: Նախարար Աշոտյանը ներկայացրեց նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում տեխնիկական աջակցության, մշակութային բուհերի դասախոսների և ուսանողների փոխանակման, վարպետաց դասերի կազմակերպման, Իտալիայում գտնվող հայկական կրթամշակութային ժառանգության քարոզման ու հանրային իրազեկման համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջարկությունների հիման վրա մշակել ծրագրեր` հետագայում քննարկելու նպատակով:


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն