Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Համաշխարհային և ավանդական կրոնների նիստը` Ղազախստանում

Դեկտեմբեր 7, 2009թ. 18:05

Ս/թ դեկտեմբերի 2-ից 3-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի Քարտուղարության IX նիստը: Քարտուղարության այս նիստը կոչված էր քննարկելու ս/թ հուլիս ամսին տեղի ունեցած Համաշխարհային և ավանդական կրոնների III համագումարի արդյունքները, ինչպես նաև` 2012 թվականին կայանալիք Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների IV համագումարի նախապատրաստական աշխատանքները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս նիստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի Քարտուղարության անդամ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարքունիքի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն