Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ռալֆ Յիրիկյան. «Մեր ընկերության ծավալած կոմերցիոն գործունեության հիմքում ընկած են բիզսես վարելու օրենքներն ու գործարար էթիկան»

Դեկտեմբեր 7, 2009թ. 20:21

IMG_1742ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային կապի մասին պատկերացումների շրջանակն ընդլայնելու հնարավորություն է տրվել այլընտրանքային մանկավարժության ուղին ընտրած «Արեգնազան» կրթահամալիրի սաներին:

Ազատ ու ստեղծագործ անհատի կայացումը կարևոր է « Արեգնազան»  կրթահամալիրի անկավարժների և սաների համար: Այդ տեսանկյունից, նրանց համար հեռահաղորդակցության ոլորտը  նորովի ընկալելու հնարավորություն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կառավարման նորօրյա պահանջներին, ընկերության անցուդարձին և բջջային հեռախոսից օգտվելու մշակույթին ծանոթանալու հնարավորությունը:

Աշակերտների հարցասիրությունը լիրաժեք բավարարելու նպատակով ընտրվել էր զրույցի և հարցերի միջոցով  հետադարձ կապի ապահովման մեթոդը: Գլխավոր տնօրենի աշխատասենյակում, սպասարկման ու զանգերի կետրոնում և Կենտրոնական համակցման համակարգերի շահագործման ստորաբաժնում լինելու հնարավորությունն էլ ամբողջացրեց կառավարման մշակույթի վերաբերյալ  նրանց ընկալումը:

«Մեր ընկերության ծավալած կոմերցիոն գործունեության հիմքում ընկած են բիզսես վարելու օրենքներն ու գործարար էթիկան: Օրինակելի գործունեության ձգտողները պետք է կարևոր տեղ հատկացնեն կառավարման մշակույթին` գիտակցելով, որ անկախ ունեցած հնարավորություններից` բազմաշերտ հասարակության մեջ հավասար են բոլորը: Մենք առաջնորդվում ենք այդ գիտակցությամբ և վստահաբար կարող ենք արձանագրել, որ սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ կարողանում են ինքնադրսևորվել և արդարացնել բոլորի հույսերը»,- ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Զրույցից հետո, հյուրերը հնարավորություն ունեցան տեղում պատկերացում կազմել «Տեսազանգ» և «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունների տված հնարավորությանը, բաժանորդների սպասարկման մեթոդներին և հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն