Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Օբամա-Էրդողան հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 20:30-ին:

Դեկտեմբեր 7, 2009թ. 20:20

5551Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արդեն ժամանել է Վաշինգտոն և պատրաստվում է հանդիպել  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Երևանի  ժամանակով`  20:30-ին:

Հարցերը, որոնք այսօր կքննարկվեն Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում` բազմաբնույթ են, սակայն դրանցից կարելի է առանձնացնել ընդամենը մի քանիսը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի, կողմերը կանդրադառնան  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը վերաբերող արձանագրություններին, Իրանի, Իսրայելի, խնդիրներին, ինչպես նաև անվտանգությանը առնչվող հարցերի:

Ամենայն հավանականությամբ Օբաման բարձր կգնահատի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը և կստիպի Անկարային արագացնել փաստաթղթերի վավերացման գործընթացը, կարծում են թուրք վերլուծաբանները:  Թե ինչպես է Էրդողանն արձագանքելու  ԱՄՆ-ի այս պահանջին, կանխատեսվում է, որ  վարչապետ Էրդողանը կհայտարարի, որ արձանագրությունների վավերացման համար Ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց է անհրաժեշտ։

Մյուս կարևոր հարցը վերաբերում է Իրանին և Իսրայելին: Իրականում, Անկարայի կողմից Իրանի և Իսրայելի նկատմամբ վարվող քաղաքականությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել: Ըստ որոշ արևմտյան վերլուծաբանների, Իրանի և Իսրայելի խնդիրը Թուրքիայի և ԱՄՆ-ի համար կդառնա մի յուրօրինակ քննություն` հասկանալու առումով` ունե՞ն, արդյոք, նրանք քաղաքական շահերի  հատման կետեր, թե` ոչ: Էրդողանն արդեն լրագրողներին հայտարարել է, որ Իրանի հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի մոտեցումները իրար չեն հակասում: Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն էլ Էրդողանի գնահատմամբ` դատապարտված է ընդմիշտ չլուծման:

Ինչ վերաբերում է Աֆղանստանին, ապա Թուրքիան չի պատրաստվում մասնակցել ռազմական գործողությունենրին, չնայած, որ զորքերի թվաքանակը արդեն մեծացրել է, հասցնելով` 700-750 հազարի:

Օբամայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնի Ջ. Խոպկինսի համալսարանում հանդես կգա զեկույցով, այնուհետև կհանդիպի ամերիկայում գործող թուրքական հասարակական կազմակերպությունների հետ:

Քրիստինե Մելքոնյան

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն