Հայ խաղաղապահներից ջոկատը կմեկնի Աֆղանստան
Դեկտեմբեր 8, 2009թ. 14:59
ՀՀ Ազգային ժողովի նիստում ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև կնքված համաձայնությունը, ըստ որի Հայաստանը խաղաղապահ զորամիավորում կուղարկի Աֆղանստան։
Ըստ համաձայնագրի Աֆղանստան կմեկնի 40 հոգուց բաղկացած հայկական խաղաղապահ կազմը։ Նրանք Աֆղանստանում կապահովեն Կունդուզի օդանավակայանի՝ մասնավորապես թռիչքային դաշտի անվտանգությունը:
Հայաստանի խաղաղապահները իրենց առաքելությունն Աֆղանստանում կսկսեն 2010 թ.-ի փետրվարից:
ArmAr.am












