Թուրքիայում քուրդ գրոհայիններն անցել են զինված հարձակման
Դեկտեմբեր 8, 2009թ. 14:40
Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում զինված ուժերին պատկանող հանրակացարանների վրա գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գրոհայինները եղել են Քրդական բանվորական կուսակցության զինյալները:
Նրանք կրակ են բացել հանրակացարանների ուղղությամբ, նետել նռնակներ, որի հետևանքով ծանր վիրավորվել է մարտական հերթապահություն իրականացնող երկու ենթասպա:
Դեպքի վայրից փախուստի դիմած քուրդ գրոհայիններին ձերբակալելու նպատակով Բեշիրի շրջանում որոնողական լայնամասշտաբ գործողություններ են իրականացվել, բայց անարդյունք:
ArmAr.am












