Ուսանողները դասի կգնան, որովհետև նրանց իմունային համակարգը հզոր է
ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բալոյանն այսօր անդրադարձել է երկրում առկա համաճարակային իրավիճակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ դեկտեմբերի 8-19-ը հանրապետության դպրոցներում ու մանկապարտեզներում հաճախումները դադարեցնելու վերաբերյալ ԿԳ նախարարի որոշումը գրիպի համաճարակը կանխելու դասական միջոց է:
Իսկ թե ինչո՞ւ կրթության նախարարի հրամանը չի տարածվում բուհերի ուսանողների վրա` Արա Բաբլոյանը պատասխանել է.«Ուսանողները ռիսկային խմբում չեն, նրանց իմունային համակարգը ավելի հզոր է եւ նրանք այդքան էլ ենթական չեն այդ հիվանդությանը, դրա համար առաջին հերթին դպրոցներին ուշադրություն դարձվեց: Երկրորդ, ուսանողներն այս ընթացքում այդքան էլ շատ չեն հաճախում ԲՈՒՀ: Նրանք հիմնականում տանը պատրաստվում են քննությունների»:
ArmAr.am












