Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Գյուղացիները տուժել են, բայց փոխհատուցում չեն ստանա

Դեկտեմբեր 8, 2009թ. 15:58

Գյուղատնտեսության բնագավառի` 2009-ի ձեռքբերեւմներն ու ձախողումներն այսօր լրագրողներին է ներկայացրել Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Փոխնախարարը նաեւ նշել է, որ կառավարությունն ավարտել է առատ կարկուտից տուժած համայնքների կրած վնասների հաշվարկը: 270 համայնքներ տուժել են ընդհանուր առմամբ 13.5 մլրդ դրամով: Չնայած դրան, երկար սպասված փոխհատուցումները գյուղացիներն այդպես էլ չեն ստանա:

«Մեր երկրում միակ կաղացող տեղը գյուղատնտեսության ոլորտում ապահովության պակասն է: Երբ որ ապահովագրված ծառայություննեը գործեին, այդ պայմաններում խոսք կգնար փոխհատուցման մասին, իսկ այժմ պետք է խոսք գնա միայն օգնության, օժանդակության հնարավոր ձեւերի եւ մեթոդների մասին, դա կլինի և’ ֆինանսական, և’ պարարտանյութի, և’ սերմերի տեսքով»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն