Կոտայքի Մարզի Աբովյան քաղաքի Սբ.Հովհանես նորակառույց եկեղեցու հինգ գմբեթների, խաչերի օծումը
Դեկտեմբերի 8-ին մեծ շուքով տեղի ունեցավ Աբովյանի Սբ. Հովհաննես նորակառույց եկեղեցու հինգ գմբեթների, խաչերի օծման արարողակարգը ձեռամբ` Կոտայքի թեմի Առաջնորդ Առաքել Եպս. Քարամյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի:
Գերաշնորհ Սրբազան Հայրը իր օրհնությունը բերեց Աբովյան քաղաքի բնակիչներին, ներկաներին, ինչպես նաև իր գոհունակությունն հայտնեց նորակառույց եկեղեցու բարերար` ԱԺ պատգամավոր տիար Գագիկ Ծառուկյանին:
Սրբազան հայրը իր օրհնության խոսքում նշեց, որ այս անձեռագործ տաճարը եթե չլցնենք մեր աղոթքներով այն կնմանվի քարեղեն կառույցի: ԵՎ յուրաքանչյուր հայորդի իր քրտինքը պետք է շաղախի եկեղեցաշինությանը ու հայրենանվեր աշխատանքին, որպեսզի պայծառանա Հայաստանյայց Առաքելական եկեղեցին և հայրենիքը:
Օծմանը ներկա էին Աբովյանի քաղաքապետ պարոն Գուլոյանը, քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ:
Կոտայքի թեմի լրատվական բաժին












