Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է Արմավիրի համալսարանականներին

Դեկտեմբեր 8, 2009թ. 19:00

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայի շրջանակներում, Արմավիրի համալսարանականներին ներկայացրել է հաջողության` սեփական փորձով ապացուցված ճանապարհը:

«Երբ որևէ ընկերություն բավարարվում է բիզնես-գործընթացների արդյունքում բացառապես եկամուտ հետապնդելով, կարող է ակնկալել ընդամենը կարճաժամկետ հաջողություն: Առավել կարևոր է, սակայն, երկարաժամկետ զարգացումը, որի ապահովման հարցում մեծ տեղ է զբաղեցնում, օրինակ` հաճախորդամետությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնահերթություն է սպասարկման կենտրոնից գոհ հեռացող բաժանորդը: Անկախ հանգամանքից` շնորհակալությու՞ն հայտնելու, բողոքելու, թե՞ առաջարկության նպատակով է սպասարկման կենտրոն այցելել բաժանորդը»,-վստահեցրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ պայման է ընկերության ներսում հարգանքի ու պատասխանատվության վրա հիմնված արժեքային համակարգով առաջնորդվելը, հասարակության բոլոր շերտերի նկատմամբ հոգածության դրսևորումն ու զարգացման տեմպերին համընթաց` գիտելիքների զինանոցի կատարելագործումը: Նման մոտեցում որդեգրած կազմակերպությունը կարող է վստահ լինել, որ քաղաքակիրթ մոդելի դրական ազդեցությունն իրենց վրա պարտադիր զգալու են նաև բաժանորդները: Դրանում համոզվել է Ռալֆ Յիրիկյանը:

Ուսանողները պատկերացում են կազմել արդյունավետ սպասարկման հիմնական նրբությունների և կորպորատիվ պատասխանատվության ընձեռած առավելությունների մասին և ստացել թեմային առնչվող շատ հարցերի պատասխաններ:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն