Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցը

Դեկտեմբեր 8, 2009թ. 18:16

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցը: Չնայած ներկայիս անմխիթար վիճակին` հիվանդանոցը շարունակում է սպասարկել շրջանի, այդ թվում և Լոռու մարզի բնակիչներին: Տարեկան շուրջ 1400 քաղաքացի այստեղ բուժսպասարկում է ստանում: Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Նոյեմբերյան քաղաքը գտնվում է Երևանից 185կմ, իսկ ադրբեջանական սահմանից` շուրջ 5 կմ հեռավորության վրա: Որպեսզի հիվանդանոցը, մասնավորապես ծննարանը և վիրահատարանը շարունակեն գործել, նորոգման աշխատանքները ներկայումս ընթանում են հիվանդանոցի մեկ հատվածում:Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, և Լիբանանի տեղական մարմնների համաֆինանսավորմամբ: Գերմանիայի «Հայ բժիշկների ու բուժաշխատողների միություն»-ը հիվանդանոցին կնվիրաբերի բուժսարքավորումներ:

Ավարտված են տանիքի վերանորոգման, վերելակի հորանի կառուցման և մետաղապլաստե պատուհանների տեղադրման աշխատանքները: Ընթացքի մեջ են սանտեխնիկական, էլեկտրամատակարարման, ջեռուցման, օդափոխության, խեցեսալիկների տեղադրման, պատերի ու առաստաղների հարդարման աշխատանքները:

Հիվանդանոցի հիմնանորոգմանն է ուղղվել Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցած համերգի հասույթը. այդ նպատակին կծառայի նաև Հեռախոսամարաթոն 2009-ի ընթացքում հանգանակված գումարների մի մասը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն