Արևմուտքը քննադատել է Թուրքիայի քրդական կուսակցության փակման փորձերը
Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, այսօր Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկելու է Թուրքիայի խորհրդարանում 21 տեղ զբաղեցնող, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու` գլխավոր դատախազության հայցադիմումը։
Հիշեցնեք, որ գլխավոր դատախազությունը «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու մեջ և պահանջում է փակել կուսակցությունը և 221 կուսակցակաների զրկել քաղաքական գործունեության իրավունքից։
Արևմտյան որոշ գործիչներ քննադատել են Թուրքիայում կուսակցություն փակելու գործընթացը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այս կապակցությամբ հայտարարել է, Թուրքիան պետք է լավ հաշվարկի իր քայլերը, քանի որ տվյալ կուսակցությունն անհրաժեշտ է Թուրքիային` ժողովրդավարության հաստատման համար, իսկ նրա գործունեության դադարեցումը հակառակ ազդեցությունը կունենա:
ArmAr.am












