Հայաստանը մասնակցելու է Իզմիրում անցկացվող զբոսաշրջիկության ցուցահանդեսին
Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 10-13-ը Իզմիրում կազմակերպվող «Travel Turkey» ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանի զբոսաշրջիկությամբ զբաղվող գործակալությունները ևս:
Զբոսաշրջությանը նվիրված այս ցուցահանդեսը կազմակերպել է ինչպես Թուրքիայի ճամփորդական գործակալությունների միությունը, այնպես էլ Իզմիրի ցուցահանդեսների միությունը։ Հայտնի է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 17 երկրներ՝ 430 ընկերություններով։
Իզմիրի ցուցահանդեսների միության նախագահ Դողան Իշլեյեն, շեշտել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև անհրաժեշտ է զբոսաշրջության բնագավառում ևս համագործակցություն ապահովել: Նա ասել է, Մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը ցուցահանդեսի ժամանակ` ի նշան համագործակցության, կայցելի Հայաստանի ճամփորդական գործակալների միության տաղավար։ Ավելին, թուրքական կողմը նկատել է, թե իրենք ևս ուրախությամբ կմասնակցեն Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին:
ArmAr.am












