Աֆղանստան կմեկնեն հայ խաղաղարարները
Դեկտեմբեր 8, 2009թ. 13:32
Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Աֆղանստան հայ խաղաղարարներ ուղարկելու մասին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համաձայնագրին:
Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում ներկայացրել է երկու համաձայնագրերը, որոնք կարգավորում են հայ խաղաղարարների ուղարկման իրավական եւ ֆինանսական հարցերը:
Նախարարի խոսքով, հայ խաղաղարարները ծառայելու են Գերմանիայի զինվորական ստորաբաժանման կազմում:
Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հայ խաղաղարարների խնդիրն է Քունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումը:
ArmAr.am












