Քրդերը հայտարում են` Թուրքիան թոզ է փչում եվրոպացիների աչքերին
Այսօր Թուրքիայի իշխանությունների դեմ բողոքի ցույց էին կազմակերպել հայաստանաբնակ քրդերը: Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը քրդական հարցում` այս կերպ է բնորոշում. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ»:
«Քուրդ ժողովուրդը համոզված է, որ Թուրքիան քրդական հարցը լուծելու մասին պատրաստակամություն հայտնելով, պարզապես, թոզ է փչում եվրոպացիների աչքերին»-, ասում է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:
«Մենք երբեք կանգ չենք առնում: Կոչ ենք անում համաշխարհային կազմակերպություններին, որպեսզի նրանք հետեւեն քրդական շարժումներին: Քուրդ ժողովուդը երբեք կանգ չի առնի, մինչեւ չազատվի մեր առաջնորդ Ափոն` Աբդուլա Օջալանը»,- հայտարարեց «Ռիա Թազա»- ի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Աթաշյանը:
Հայաստանում քրդական Ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանով.« Մենք նամակներ ենք հանձնել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին: Նամակում ուշադրություն ենք հրավիրել Թուրքիայի բռնակալական էության` այդ երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող բռնությունների, տարրական իրավունքների ոտնահարումների վրա: Միջազգային հանրությանը կոչ ենք անում ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի նաեւ քուրդ առաջնորդ Օջալանի բանտային պայմանները»:
Քրդերը պահանջում են Օջալանին տեղափոխել չեզոք երկիր, ազատ արձակել եւ զբաղվել նրա առողջական խնդիրներով. «Մենք, միաժամանակ, կոչ ենք անում թուրքական իշխանություններին` Օջալանին անհապաղ ազատել եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել միայն նրա հետ, քանի որ առանց Օջալանի չի լուծվելու քրդական հարցը»,– հայտարարեցին այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները:
ArmAr.am












