ԱԺ-ն գրանցեց նոր պատգամավորներին
Դեկտեմբեր 8, 2009թ. 18:00
Խորհրդարանի այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով թիվ 8 և թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2009 թվականի դեկտեմբերի 7-ի` «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» որոշումները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցեց անկուսակցական Կորյուն Գառնիկի Նահապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Ջանշիկի Հարությունյանին:












