Եվրամիությունում քննարկում են Թուրքիայի անդամակցության հարցը
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում քննարկել են Թուրքիայի անդամակցության հարցը: Հիմնականում անդրադարձել են 2010թ. Թուրքիայի գործունեության ծրագիրին և հույների առջև թուրքական նավահանգիստների բացման խնդրին:
Այս առիթով Եվրամիությունում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդետը հայտարարել է, որ իրենք, ընդհանուր առմամբ, բավարարված են Թուրքիայի 2009թ. գործուներությամբ, բացառությամբ այն նրանից, որ վերջինս չի բացել նավահանգիսները հույների առջև: Բիլդետը միաժամանակ հիշեցրել է, որ մեկ տարի առաջ պաշտոնական Անկարան` այդ հարցում, պարտավորություն էր ստանձնել:
Եվրամիության ընդլայնման հարցերով պատասխանատու Օլլի Ռեյնը ևս արձանագրել է, որ Թուրքիան այս տարին քայլեր չի ձեռնարկել Կիպրոսի հույների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
2010թ. Թուրքիայի վերաբերյալ ընդունված փաստաթղթում մեկ անգամ էլ նշվում է, որ Անկարան պարտավոր է մեկ տարվա ընթացքում բարելավել հարաբերությունները Եվրամիության լիիրավ անդամ Կիպրոսի Հունական հանրապետության հետ:
Տեղեկացնենք, որ այս փաստաթուղը Եվրամիության կողմից վավերացվելու է վաղը դեկտեմբերի 10-ին:
ArmAr.am












