Թուրքիան մեղադրում է միջազգային հանրությանը
Դեկտեմբեր 9, 2009թ. 10:47
Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Ջեմիլ Չիչեկը, անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայում իրականացված քրդական ահաբեկչական գործողություններին, հայտարարել է, որ կատարվածի պատասխանատուները ոչ միայն նրանք են` ովքեր իրականացնում են, այլև նրանք ովքեր խրախուսում են այդ գործողությունները:
Նա մեղադրել է միջազգային հանրությանը քրդական ահաբեկչությանը խրախուսելու հարցում: Ըստ Չիչեկի, միջազգային կառույցներն անազնիվ խաղ են խաղում Թուրքիայի հետ. վստահեցնելով, թե պայքարում են ահաբեկչության դեմ, սակայն նույն ընթացքում խրախուսում են քրդերի ահաբեկչական գործողությունները: Չիչեկը շեշտել է, որ Թուրքիայի կառավարությանը հայտնի են այն երկրները, և միջազգային կառույցները որոնք աջակցում են քրդերին:
ArmAr.am












