Ձմեռային արձակուրդները կշարունակվեն մինչև հունվարի 10-ը
Դեկտեմբեր 9, 2009թ. 13:13
ArmAr.am-ին գիտության ու կրթության նախարարությունից տեղեկացրեցին, որ հանրակրթական դպրոցներում` վարակային հիվանդությունների սրման պատճառով դասերի դադարեցումն ամենևին չի ազդի ուսումնական գործընթացների վրա: Իսկ բացթողնվածը կլրացվի հաջորդ կիսամյակում. այսպես, հնգօրյա դպրոցները կանցնեն վեցօրյա ռեժիմի, իսկ վեցօրյա դպրոցներում դասերը կավելանան մեկ ժամով։ Հնարավոր է նաև , որ կրճատվեն գարնանային արձակուրդները։
Հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը տեղեկացրել է, որ դասերը կվերականգնվեն դեկտեմբերի 21-ին և կտևեն մինչև դեկտեմբերի 26-ը։ Նա նաև ասել է, ձմեռային արձակուրդները կշարունակվեն դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 10-ը։
ArmAr.am












