Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Թուրքերը վախեցել են ներկա լինել Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը

Դեկտեմբեր 9, 2009թ. 13:22

Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին պատմող Գագիկ Կարագյոզյանի «Կապույտ գիրք» ուսումնա-վավերագրական ֆիլմը, ցուցադրվել է Լոնդոնի համալսարանի «Քուին Մերի» քոլեջի Հիչքոքի անվան դահլիճում: «Նման բան երբեք չէի տեսել: Շատ ուժեղ վավերագրական ֆիլմ է, որն աչքերս բացեց ժխտողականության քաղաքականության մասին», – նշել է դոկտոր Ատլանան:

Ըստ Լոնդոնի «Իլինգ» ստուդիայից ստացված Յոլանդա Էնդրուզի հաղորդագրության, ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է 2005 թվին, երբ թուրք խորհրդարանականները բրիտանացի իրենց գործընկերներին են հղել մի խնդրագիր, որով պահանջել են հայտարարել, որ «Կապույտ գիրքը» սոսկ քարոզչական նպատակներով է գրված եւ չի պարունակում փաստացի տվյալներ: Բրիտանացիները մերժել էին խնդրագիրը` հրավիրելով թուրքերին միասին քննարկելու գրքի բովանդակությունը: Թուրքերը չէին պատասխանել հրավերին:

Կարագյոզյանը այդ բոլորի մասին լսել է Արա Սարաֆյանից, որի դասախոսություններին նա հետեւել է Ստամբուլում, Անկարայում եւ Խարբերդում: Նա կարողացել է ստեղծել առինքնող ու համոզիչ մի ֆիլմ, որը ճիշտ ժամանակին է ներկայացվում հանրությանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն