Վազգեն Մանուկյան.«Մենք պատրաստված ենք մեր հաջորդ քայլն անելուն»:
Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր առկա է այն անհանգստությունը, թե, արդյո՞ք, մեր իշխանությունները հստակ հաշվարկել են այն հնարավոր քայլերը, որոնք պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը, եթե Թուրքիայի մեջլիսը որոշի, առաջին` մերժել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը և երկրորդ` խուսափի ողջամիտ ժամկետներում դրանց վավերացումից:
ArmAr.am-ի հետ հեռախոսազրույցում` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, «Կարծում եմ, որ այդ հաշվարկը մեր իշխանություններն անպայման կատարել են, այսինքն, մենք պատրաստված ենք մեր հաջորդ քայլն անելուն»:
Ի դեպ, պարոն Մանուկյանը, նաև նկատեց, թե չնայած այն բանին, որ ինքն այսօր ակտիվ չի մասնակցում արտաքին քաղաքական գործընթացներին, սակայն իրեն` նման համոզվածություն են ներշնչում իշխանական ներքին խոհանոցում իրականացվող գործընթացները.«Այնպես որ դրանում ես համոզված եմ», -եզրափակեց ԱԺՄ առաջնորդը:
ArmAr.am












