Հովհաննես Պապիկյան.«Արձանագրությունների քննարկումը կատարվում է ՍԴ կանոնադրությամբ սահմանված ժամկետում»
ՀՀ Սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Հովիկ Պապիկյանից ArmAr.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների սահմանադրականության հարցը քննարկելու է 2010թ. հունվարի 12-ին, ժամը 11-ին: Արձանագրությունների վերաբերյալ զեկուցողը Սահմանադրական դատարանի անդամ, դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանն է։
ՀՀ Սահմանադական դատարանի կողմից արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը կուղարկվի ՀՀ նախագահին։ Եթե եզրակացությունը դրական լինի, արձանագրությունները կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը:
Հ. Պապիկյանը նշեց, որ ՍԴ-ում արձանագրությունների քննարկումը կատարվում է ՍԴ կանոնադրությամբ սահմանված ժամկետների շրջանակներում։
Նա նաև փոխանցեց, որ Արձանագրությունների քննարկումը ՍԴ-ում կընթանա բաց ընթացակարգով, ուստի լրագրողները կարող են ներկա լինել ողջ գործընթացին։
ArmAr.am












