Գլխավոր » Լրահոս

Ֆրանսիան չի քողարկում իր հակակրանքը մուսուլմանների նկատմամբ

Դեկտեմբեր 9, 2009թ. 16:52

sarkoziՖրանսիայի նախագահ Ն. Սարկոզին երեկ մասնակցել է մի քննարկման, որտեղ Ֆրանսիայում ապրող մուսուլմաններին մեկ անգամ ևս զգուշացրել է, որպեսզի ավելի զուսպ լինեն իրենց կրոնական համոզմունքներում և «հույզերում», հակառակ պարագայում նրանց անախորժություններ են սպասվում։ Ֆրանսիայի նախագահը նաև իր համերաշխությունն է հայտնել Շվեյցարիայի քաղաքացիներին՝ կապված մզկիթների կառուցման արգելքի հետ։
Սարկոզին նշել է նաև որ կրոնային մոլեռանդությունը չպետք է ցուցադրվի աղոթատեղիներից դուրս, այն պետք է քարոզվի զուրսպ և փակ, այն չպետք է երկրում ապրող քրիստոնյա բնակչության շրջանում ցասում առաջացնի այդ կրոնի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը դեմ է նաև, որպեսզի Ֆրանսիայում ապրող մուսուլման կանայք չադրա կրեն։ Չադրա կրելու արգելքը պետք է սահմանվի որպես օրենք։ Ներկայում Ֆրանսիայի խորհրդարանն աշխատում է այդ օրինագծի վրա։ Այն, ամենայն հավանությամբ,  հաջորդ ամիս կդրվի քննարկման։

Մուսուլմանական երկրների լրատվամիջոցների կարծիքով, Սարկոզին իր այս դիրքորոշմամբ՝ հակաիսլամական տրամադրություններ է սերմանել նաև ֆրանսիացիների մեջ։ Վերջերս արված հարցումների համաձայն Ֆրանսիացիների մեծամասնությունը բացասական է արտահայտվել իր երկրում ապրող 6մլն մուսուլմանների մասին։ Ֆրանսիացիների 46%-ը համամիտ է իր նախագահի այն կարծիքին, որ Ֆրանսիայում պետք է արգելվի մզկիթների կառուցումը։
Ֆրանսիայի նախագահի այդ դիրքորոշման նկատմամբ ադրբեջանական մամուլը հերթական հիստերիան է բարձրացրել։ Նրանք ընդգծում են, որ ֆրանսիայի նախագահի կողմնակիցները չեն քողարկում իրենց հակակրանքը մուսուլմանների նկատմամբ։

Ֆրանսիան վերջապես «ուշքի է եկել»։ Անցել են հակակրանքը քողարկելու ժամանակները. Եվրոպայի սրտում ապրողէ ֆրանսիացիները վերջապես հասկացել են, թե ի՞նչ վտանգ է սպառնում իրենց ապագայում, եթե այսօր համապատասխան քայլեր չձեռնարկվի՝ կանխելու Ֆրանսիայի մուսուլմանացումը։ «Ժամանակն է այլ կերպ արձագանքել ստեղծված այս իրավիճակին,- ասել է իշխող կուսակցության ներկայացուրիչ Անդրե Վալենտինը,- նրանք արդեն 10 մլն-են հասնում։ Այդ 10 մլն-ին մենք գումար են վճարում, չնայած որ նրանք ոչինչ չեն անում»։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն