Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Դեկտեմբերի 9-ը` «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժ սահմանելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է:

Դեկտեմբեր 9, 2009թ. 18:14

123202925701948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որով ցեղասպանությունը սահմանվում է` որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ըստ Կոնվենցիայի սահմանման, ցեղասպանություն է համարվում ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացված հետևյալ գործողություններից ցանկացածը` խմբի անդամների սպանություն, խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում, խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը, խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Որքանո՞վ ենք ենք մենք այսօր օգտագործում նման կոնվենցիայի առկայության փաստը միջազգային ատյաններում ևս մեկ անգամ ցեղապանության հարցը բարձրացնելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասում է, որ անհրաժեշտության դեպքում մենք ցանկացած միջազգային ատյանում կարող ենք հղում կատարել 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված այս կոնվենցիային. «Այն գրվել է Ռաֆայել Լեմկինի տեսական դատողությունների և դիտարկումների հիման վրա, որտեղ փաստաթղթերը կազմելու հիմք է ծառայել հայոց ցեղասպանությունը: Լեմկինը, որ կոնվենցիայի հեղինակներից մեկն է, ինքն էլ հղում է կատարում Հայոց Ցեղասպանությանը: Նույն այդ Կոնվենցիան դատապարտում է նաև հոլոքոստը»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Կոնվենցիան հետին թվով չի կարող հղում կատարվել Հայոց Ցեղասպանության թեմային, պարոն Դեմոյանը համարում է անհիմնի: «Հոլոքոստը տեղի է ունեցել 1941-1945 թվականներին, և 1948 թվականին ընդունված այս փաստաթղթով հոլոքոստը համարում է ցեղապանություն: Իսկ 1914-ից մինչև 1945 թվականը միջազգային իրավունքում որևէ շոշափելի այլ նորություն չի մտցվել: Հետևաբար` նույն միջազգային օրենքներում դատապարտվել են Հայոց Ցեղասպանությունն ու հոլոքոստը»:

Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից  Ռաֆայել Լեմկինի անվան հատուկ դրամաշնորհ կսահմանվի, որը արտասահմանյան ուսանողներին հնարավորություն կընձեռի գալ Հայաստան և Ցեղասպանության թանգարանում հետազոտություններ կատարել:

Անի Աբովյան

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն