Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայի ՍԴ-ում քննարկվում է քրդական կուսակցության փակման հարցը

Դեկտեմբեր 9, 2009թ. 19:05

Untitled-2Երեկ` դեկտեմբերի 8-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը 12 ժամ տևած քննարկումներից հետո չկայացրեց և ոչ մի որոշում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման վերաբերյալ:

Սահմանադրական դատարանի նախագահ Հասըմ Քըլըջը տեղեկացրել է, որ հնարավոր է մինչ դեկտեմբերի 11-ը  հայցադիմումի վերաբերյալ որոշում չընդունվի, քանի որ անհրաժեշտ է ներկայացված փաստերը մանրակրկիտ ուսումնասիրել, ավելին` ըստ նրա նոր ապացույցներ ու փաստեր են դեռ պահանջվելու։

Հայտնի է, որ կուսակցության փակման համար անհրաժեշտ է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի 11 անդամներից 7-ը կողմ քվեարկեն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը քրդական կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել էր դեռ  2007 թվականի նոյեմբերի 16-ին. «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը մեղադրվում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու մեջ: Հայցադիմումում ներկայացված են 141 պատճառներ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն