Գլխավոր » Լրահոս

Հարություն Քուշկյան.« Այսօրվա դրությամբ ունենք 49 արձանագրված H1N1 խոզի գրիպի դեպքեր»

Դեկտեմբեր 9, 2009թ. 19:46

naxararԽորհրդարան ավանդական  հարց ու պատասխանի ժամանակ Առողջապահության նախարարը  պատասխանելով խոզագրիպ հիվանդության տարածման վերաբերյալ պատգամավորների հարցերին, ասել է. «Այսօրվա դրությամբ ունենք 49 արձանագրված H1N1 խոզի գրիպի դեպքեր, մնացած դեպքերը սեզոնային գրիպի եւ սուր շնչառական ինֆեկցիայի դեպքեր են, որոնք բնորոշ են ձմեռվա ժամանակաշրջանին: Անցյալ տարվա հետ համեմատ ունենք թվաքանակի աճ: Վերջին մեկ ամսվա տվյալներով արձանագրված է սեզոնային գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների, հարբուխի 31467 դեպք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումները այսօր հանրապետությունում կազմակերպված են, պոլիկլինիկաներին բաժանվել է Տամիֆլու դեղամիջոցը, երկու օր առաջ էլ պատվիրել ենք եւս 20000 դեղաչափ»:

Նախարար  Հարություն Քուշկյանը հավելել է նաեւ, որ հիվանդության տարածման պատկերը մտահոգության առիթ չի տալիս:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն