Գլխավոր » Լրահոս

Ամստերդամում ծեծկռտուք է եղել թուրքերի ու քրդերի միջև

Դեկտեմբեր 10, 2009թ. 09:30

dfd0f7bf17aeՆիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում բախվել են թուրքերը և քուրդերը:

Նիդերլանդներում բնակվող թուրքերը ցույց են   կազմակերպել, դրանով արտահայտելով իրենց բողոքը եվրոպական այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք խրախուսում են Թուրքիայում` «Քրդական աշխատավորական կուսակցության» գործունեությունը:

Նույն ընթացքում ամստերդամաբնակ քրդերը ևս իրենց երթն են կազմակերպել` ի պաշտպանություն «Քրդական աշխատավորական կուսակցության» և ընդդեմ Թուրքիայի:

Արդյունքում քրդերի և թուրքերի միջև ծեծկրտուք է սկսվել: Ամստերդամի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել և կանխել հետագա անկարգությունները: Ըստ որոշ տվյալների կան ձերբակավածներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն